ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Համագործակցության հուշագիր` «Ազատ հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների միջև

Համագործակցության հուշագիր` «Ազատ հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների միջև
21.05.2015 | 12:21

«Ազատ հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների նախագահներ Արայիկ Հարությունյանը և Աշոտ Ղուլյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով հաստատել են իրենց մտադրությունը՝ 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի գործունեության ընթացքում խորացնել երկու կուսակցությունների համագործակցությունը՝ համաձայնեցված որոշումների քննարկման և ընդունման, խորհրդարանի մշտական մարմինների ձևավորման հարցերում:
Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել անցած 10 տարիներին երկու կուսակցությունների համագործակցությունն Ազգային ժողովում: «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս համաձայնությունը Արցախի քաղաքական դաշտին նոր լիցքեր է հաղորդելու: Քաղաքական երկու ուժերի ղեկավարները համոզված են, որ հուշագրով ամրագրված համագործակցությունից նոր խորհրդարանի գործունեությունը միայն շահելու է, և պետք է ծառայի ի նպաստ ժողովրդի ու երկրի: Հուշագրի ստորագրմանը ներկա էին երկու կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչները:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ